Խաղաղ երթ՝ դեպի ՌԴ դեսպանատուն

64

Ինչպես և նախատեսված ու հայտարարված էր, մտավորականներն այսօր՝ կեսօրին, հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում և այնտեղից խաղաղ երթ կազմակերպել  դեպի ՌԴ դեսպանատուն: Գերիների և անհետ կորածների խնդրի լուծման համար նրանք դիմում են Ռուսաստանի իշխանություններին՝ որպես  տխրահռչակ համաձայնագրի 3-րդ կողմ: Ի վերջո, Ռուսաստանն այն երկիրն է, որի միջամտությունը մեծ դեր է խաղացել ու խաղում նաև այսօր:

Մտավորականները նամակ են պատրաստել՝ ուղղված Ռուսաստանի դեսպանությանը: Նամակը գերիների ու անհետ կորածների խնդրով զբաղվելու հորդոր է: