Եթե Պուտինը տեր է կանգնում, որ մենք ամսի 1-ին դուրս գանք Լաչինից, ապա պետք է նաեւ տեր կանգնի, որ հայ ռազմագերիներին մեզ փոխանցեն

78

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  դիմել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե՝  միակ մարմնին,  որը կարող է գնալ Ադրբեջանական բանտեր: Նա պահանջել է չպլանավորված այց իրականացնել Ադրբեջան:

Մարուքյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր Խաչի ղեկավարին, նաեւ ԵԽ ղեկավարին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ցանկանում է մեր ռազմագերիներին շքերթով քայլեցնել, ինչը Ժնեւյան կոնվենցիաների խախտում է, նամակներ են արդեն ուղարկվել Ադրբեջան,  ու Բաքուն իրազեկված է, որ դա չի կարող անել:

«Բայց մեզանից տարած տանկերը, զինտեխնիկան ցուցադրելու են՝  ըստ մեզ հասած տեղեկությունների:

Եվ երրորդը, երեկ դիմել եմ ՌԴ նախագահին, որովհետեւ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը որպես եռակողմ հայտարարությունը ստորագրող միջնորդ, պետք է տեր կանգնի այդ կետերի իրականացմանը: Եթե ինքը տեր է կանգնում, որ մենք ամսի 1-ին դուրս գանք Լաչինից, ապա պետք է նաեւ տեր կանգնի, որ հայ ռազմագերիներին մեզ փոխանցեն»,- հայտնում է Էդմոն Մարուքյանը: