Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և…

142

«Հաղթանակած երկրի ո՞ր ղեկավարը կարող էր առանց կրակոցի հանձնել իր զինվորի արյամբ ազատագրված տարածքը: Իհարկե, նա, ով անհաղորդ է այդ տարածքն ազատագրած զինվորի ապրումներին… Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և… դժվար պատմությամբ: Ակնան ու Քարվաճառը հանձնվեցին առանց կրակոցի… Հանձնվեցին որպես հող՝ անգույն և անբովանդակ, հանձնվեցին որպես պատմությունից զուրկ Հայրենիքի մաս… Համակերպվել այս իրողությանը՝ դժվար է, բայց առավել քան դժվար է հասկանալ այն հայ զորականին, ով ազատագրելով այդ տարածքներն՝ ընկավ… Ընկավ, հավատալով, որ ապրողներն արժանի են լինելու իր թողած ժառանգությանը… Ավաղ, ամեն ինչ եղավ ոչ միայն հակառակը, այլև՝ առանց կրակոցի»:

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից