Կմեկնե՞ն Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը ՀԱՊԿ նիստերին

84

ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաեւ Հայաստանը, առաջիկա օրերին անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ կգումարի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բելառուսում պաշտոնական հանդիպումների ընթացքում: Այդ նիստը կհաջորդի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստին:Փաստորեն մեր նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանին այդ նիստին սպասվում է առաջին փորձությունը նոր պաշտոնում: Նիստերի օրակարգի հարցերի մասին մանրամասներ կհրապարակվեն մոտակա ժամանակի մեջ: Դեռ պաշտոնական հաղորդագրություն չկաՙ կմասնակցի՞ հայկական կողմն այդ նիստերին: