Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում

123

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը նոր գրառում է արել՝ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել հայ ռազմագերիների խնդրի վրա։ 

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացրել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռեւս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։

Համացանցում տեղադրված նյութերից պարզ երեւում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝ անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ…»,- գրել է Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն, ամեն կերպ խոչընդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը։

«Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։ Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է։ Մեր զավակների կյանքն է վտանգված։

Վաղը՝ նոյեմբերի 29-ին, խաղաղ երթ է կազմակերպվում Երեւանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։ Միացեք մեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։