Իրանում սպանված միջուկային ֆիզիկոսը մասնակցում էր բալիստիկ հրթիռների մշակմանը. Անադոլու

114

Մոհսեն Ֆահրիզադեն ղեկավարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության բաժինը, ինչպես նաև, ըստ Անադոլու գործակալության, ակտիվորեն մասնակցել է բալիստիկ հրթիռների մշակմանը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թուրքական կայքում նշվում է, որ Ֆահրիզադեն դարձել է իրանական միջուկային գիտնականների վրա հարձակումների հինգերորդ զոհը, որոնք իրականացվում են 2010 թվականից ի վեր: Գործակալության տվյալներով՝ բոլոր հարձակումների դեպքում իսրայելական հետք է նկատվել: