Թուրքիան մտադիր է մերձենալ ԱՄՆ-ի հետ․ Bloomberg

109

Թուրքիան նախատեսում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության զրուցակիցների կարծիքով, Անկարան ցանկանում է վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ պայմանավորված մի շարք գործոններով:

Մասնավորապես, խոսքը ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի և ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի մասին է:

Բացի դրանից, Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները նշանակալի գործոն են: Նրանք սկսեցին սրվել Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ Մոսկվան աջակցում է Բաշար Ասադի ուժերին, իսկ Անկարան՝ գրոհայիններին: