Ըստ ԶԼՄ-ների, Pfizer-ի պատվաստանյութը սկսել են առաքել տարբեր երկրներ

190

Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը սկսել է Pfizer-ի արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութը մատակարարել ամբողջ աշխարհում, գրում է The Wall Street Journal-ը:

Այն արդեն տեղափոխվել է ԱՄՆ Միչիգան նահանգ և Բելգիա։ Նախատեսվում է պատվաստանյութը հասցնել Վիսկոնսին նահանգ և Գերմանիա:

Նշվում է, որ դեղամիջոցների ամերիկյան կարգավորիչը դեռևս չի հաստատել այս պատվաստանյութը: Հաստատումը կարող է տեղի ունենալ միայն դեկտեմբերի կեսերին: