ԵՄ-ն դատապարտեց իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը

68

«2020 թ.-ի նոյեմբերի 27-ին Իրանի Աբսարդ քաղաքում մի շարք բռնի հարձակումների արդյունքում սպանվեցին Իրանի կառավարության պաշտոնյան և մի քանի քաղաքացիական անձինք: Սա քրեորեն պատժելի արարք է, որը հակասում է ԵՄ կողմից պաշտպանվող մարդու իրավունքների հարգանքի սկզբունքին»,  ասվում է Եվրոմիության արտաքին ծառայության հաղորդագրության մեջ:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել սպանվածների ընտանիքների անդամներին:

Նա հավելել է՝ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը հանդարտություն պահպանեն հետագա սրացումներից խուսափելու համար: