Արևմուտքը դժգոհ է Նավալնիից և նրան փոխարինող է գտել

100

Արտասահմանը դժգոհ է Ալեքսեյ Նավալնիի գլխավորած ընդդիմադիր շարժման ձախողումից և ենթադրում է, որ Իլյա Յաշինը կարող է փոխարինել նրան, գրում է գերմանական 24-7News հրատարակությունը:

Հոդվածի հեղինակ, լրագրող Արթուր Պոլանսկին գտնում է, որ չնայած պատժամիջոցների ուժեղ ճնշմանը և կորոնավիրուսի համաճարակին, Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարում է գլոբալ մարտահրավերները, իսկ ռուսական հասարակությունը, ինչպես հինգ տարի առաջ, վճռականորեն սատարում է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Արևմտյան հատուկ ծառայությունները այժմ փնտրում են նոր քաղաքական ուժեր և մարդկանց, ովքեր կարող են ավելի արդյունավետ կերպով աշխատել ռուսական ընտրազանգվածի հետ՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ: