“Ազատությունը ռադիոկայանը օր առաջ պիտի փակվի”

79

Ֆեյսբուկյան օգտատեր Հրաչ Բարխուդարյանը իր էջում գրում է, –

Ժամանակին Ազատություն ռադիոկայանը փակելը կարողա մի քանի շրջան մեզ համար էսօր փրկեր։ Կամ առհասարակ, էս ամեն ինչը կամ տեղի չունենար, կամ այլ մասշտաբով ու հասարակական արձագանքով լիներ։

Պատերազմի առաջ իսկ օրվանից իշխանական քարոզիչ\կամ իբր նեյտրալ սազանդարները ոչ ուղղակի ակնարկներ էին անում, որ այս պատերազմը ռուսների ու թուրքերի համատեղ պայմանավորվածության արդյունքն ա։ Դա մեկը կամ երկուսը չէին, համակարգված էդ թեզն էին առաջ բրդում։Ազատություն ռադիոկայանը, արդեն մի քանի օր ա ակտիվորեն լուսաբանում ա Արցախցիների շնորհակալությունը ռուսներին։

Դա արվում ա էն անկյան տակ, որ միջին վիճակագրական Ազատություն ռադիոկայան նայողը ասի «նայեք, հայաստանցի զինվորներին սկի մի բաժակ ջուր չէին տալիս, իսկ ռուսներին ոնց են ողջունում, անշնորհակալ ղարաբաղցիներ»։ Նաև նույն լրատվականը մեծ էնտուզիազմով Արցախի էս կամ էն բնակավայրից մարդկանց լքելու մասին ա հայտնում։ Ու նորից էն անկյան տակ, որ «իրանք չեն կռվում իրանց տան համար, բա հայաստանցիք խի գնաց ընդեղ կռվելու»։Եթե ձեզ թվում ա, որ չափազանցնում եմ, մտեք վերը նշած լուրերի տակ քոմենթները կարդացեք։

Դրա հետ զուգահեռ ֆեյսբուքում հայտնի պռո-իշխանական երկու մեծ խումբ (Դուխով, ու Զոնա Պոզիծիվ, ամեն մեկը 100,000+ լայքով) նույն անշնորհակալ արցախցու թեզն են առաջ բրդում։ Այսինքն անում են Էն, ինչ 2008 թվից էդ կոնգլոմեռատը հետևողականորեն արել ա՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանում ու թշնամանք մտցնել։Իսկ էս ամեն ինչի նպատակը շատ ակնհայտ ա։

Վերջնական համոզել հայաստանցիներին, որ Արցախը իրենց պետք չի։ Ու նաև համոզել, որ կապիտուլացիայի իրական մեղավորները ռուսներն են, ու դնել ռուսական բազան Հայաստանից հանելու թեման։

Ազատությունը ռադիոկայանը օր առաջ պիտի փակվի։

Աղբյուր՝ https://www.facebook.com/h.barkhudaryan