Facebook-ը հաջորդ տարի կթողարկի սեփական կրիպտոարժույթը

63

Ամերիկյան Facebook ընկերությունը նախատեսում է գործարկել Libra կրիպտոարժույթը 2021 թվականի հունվարին, հայտնում է Financial Times-ը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել Libra-ի հուսալիության վերաբերյալ, և Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ արժույթը կարող է բացասաբար ազդել միջազգային արտարժույթային համակարգի գործունեության վրա:

Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ մի շարք ընկերություններ լքել են նախագիծը, այդ թվում` Visa-ն, Mastercard-ը, PayPal- ն ու Ebay-ը։