Փաշինյանի տեսաուղերձի արձագանքները

181

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի տեսաուղերձին. «Ազգադավի հիմնական ուղերձը՝ իմ հասկացածով.

«Մենք չենք հեռանալու, որպեսզի ուրիշները չգան։ Իսկ մենք թույլ չենք տա, որ ուրիշները գան»։

Գերագույն գլխավոր դավաճա՛ն, գերագույն գլխավոր սուտասա՛ն, չքվի՛ր։ Չքվի՛ր, որ գոնե մի քիչ կարողանանք մեջքներս ուղղել։ Դու պարտության ու նվաստացման խորհրդանիշն ես»։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նույնպես վերլուծել է Փաշինյանի ելույթը.

«Հոգեգարության լավագույն ապացույցն էր այս ելույթը: Սա նման է առանց արգելակների գնացքի, որի ավարտը աղետն է ոչ միայն ուղևորների` այլև հենց մեքենավարի համար:

Այս արարածը կանգ առնել չգիտե: Այս արարածը անգամ սեփական կաշին փրկել չգիտե:

Ակնհայտ է, որ կորցրել է իրականության զգացողությունը, ակնհայտ է, որ որոշել է զոհել հայ ժողովրդին` հանուն սեփական իշխանության և թշնամու հետ գաղտնի պայմանավորվածությունների լիակատար իրականացման:

Այս արարածը հիվանդ է, բայց դա չի նշանակում, որ չարիք չէ: Չկա ավելի վտանգավոր բան քան հիվանդ չարիքը և սա դրա մարմնացումն է:

Սրա ստերն այլևս չեն մարսվում: Նույն խոսքերը, նույն հնարքները, նույն կատարելապես վարկաբեկված նախադասությունները:

Կարևոր էր այս ելույթը:

Սա սրա ինքնադատավճիռն էր»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ևս կարծիք է հայտնել.

«Եթե դեռ կային մարդիկ, որոնք Նիկոլի հեռուստաուղերձից ինչ-որ հույսեր ունեին, հիասթափեցնեմ. նա էլի զբաղված է մեղավորներ նշանակելով։

Չգիտեմ, եթե ուղիղ եթերում թրաշվեր կամ հայտարարեր, որ գեյ ա, երևի շատ ավելի համոզիչ կլիներ ճգնաժամային պիառի տեսակետից, քան այս մաշած ու ծեծված «Մեղավոր չեմ ես, դուք բոլորդ եք մեղավոր» մուղամը…»: