Փաշինյանի՝ Խորհրդային Հայաստանի նախկին սահմանների մասին հայտարարությունները վտանգներ են պարունակում

117

Իրանագետ  Վարդան Ոսկանյանը ներկայացնում է    Հայաստանի սահմաններն ի շահ Ադրբեջանի՝ նեղացնելու և փոփոխելու հետ կապված իր դիտարկումները:

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր այն պնդումը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն իբր ենթադրում է Գեղարքունիքի մարզում մեր զորքերը տեղակայել Խորհրդային Հայաստանի նախկին սահմանների երկայնքով։

Նախ՝ տխրահռչակ այդ հայտարարության մեջ որևէ նման հստակ ամրագրում չկա։ Երկրորդը՝ Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը և նախադեպի ստեղծումը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել Հայաստանի Հանրապետության այլ հատվածների նկատմամբ՝ դիցուք, Տիգրանաշենի, որը խորհրդային շրջանում ադրբեջանական արտատարածք (էքսկլավ) էր, և որտեղով անցնում է Սյունիքը մնացյալ Հայաստանին կապող կենսական նշանակության մայրուղին»։