Փաշինյանը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ

50

Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ:

«Այսօր եւ վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,- ասել է Գևորգյանը։