Սոթքի հանքից օգտվում էր 5000 ընտանիք

387

Վարդենիսի Սոթքի (Զոդի) հանքի շահագործման եկամուտներից կախված են, ըստ տարբեր հաշվարկների, 4500-5000 հայ ընտանիքներ (18000-20000 մարդ)։

Ըստ նոր սահմանագծման` հանքի գերակշիռ
մեծամասնությունը անցնում է Ադրբեջանին։

Վարդենիսի ոսկու Սոթքի հանքը, որտեղ ներխուժել են ադրբեջանցի զինվորները` շահագործվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից, որը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն է։ Այս տարի այս ընկերությունը արդեն վճարել է 16 միլիարդ 264 միլիոն 679 դրամ հարկեր:

Ընդերքը պետության բացառիկ
սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:

Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրում ոսկու պաշարները գնահատվում էին մինչև 133 տոննա ոսկի (մոտավորապես 5 մլրդ դոլար)։ Իսկ արծաթի պաշարները կազմում են 175 տոննա։