Ռուսներն ու ադրբեջանցիները հանքի հետ կապված տևական ժամանակ բանակցություններ են վարել, որի արդյունքների մասին հայկական կողմը տեղեկություն չունի

219

Արցախի հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանը քիչ առաջ տված ասուլիսում ամոթալի հայտարարություններ է արել՝ կապված Սոթքի հանքի հանձնման հետ:

Գեներալի ուսադիրներ կրող Խաչատրյանը հայտարարել է, թե հայկական կողմը ոչ մի լծակ չի ունեցել ազդելու Սոթքի հանքի տարածք թշնամու զորքի ներխուժման վրա՝ ընդգծելով, թե մեր զինված ուժերը ընդգրկված չեն եղել խնդրի կարգավորման գործում: Խաչատրյանը նաև հավելել է, որ հայկական կողմին ներկայացվել է տարածքը լքելու պահանջ, որը բավարավել է, իսկ ռուսներն ու ադրբեջանցիները հանքի հետ կապված տևական ժամանակ բանակցություններ են վարել, որի արդյունքների մասին հայկական կողմը տեղեկություն չունի, «հիմա էսպես է ստացվել»,-եզրափակեց գեներալը:

Նշենք, որ այսօր Սոթքի հանքի մի մասը անցավ թշնամուն, ինչը անակնակալ էր նաև հանքի աշխատակիցների համար: Լուրի տարածումից հետո Նիկոլ Փաշինյանի խոսնակն ու ՊՆ-ն անամոթաբար ստում էին՝ հերքելով հանքի տարածք թշնամու ներխուժման փաստը:

Mediaport տելեգրամ ալիք