ՌԴ առողջապահության նախարարը համընդհանուր դիմակ կրելու ռեժիմն անիմաստ է համարում

147

Ներկայումս Ռուսաստանի տարածքում անիմաստ որոշում կլիներ համընդհանուր դիմակ կրելու ռեժիմի ներդրումը: Այս հայտարարությունն այսօր արել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն

Ըստ նրա, այժմ երկիրն ունի սահմանափակող միջոցների ներդրման ճկուն համակարգ, որի վերաբերյալ որոշումներ են կայացնում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարները:

«Եվ, հետևաբար, անիմաստ է նույն ռեժիմը միաժամանակ ներդնել ամբողջ տարածքում»,  մեջբերում է նախարարին KP.RU-ն: