Պենտագոնը դեռևս չի մեկնաբանել իրանցի միջուկային գիտնականի սպանությունը

68

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, ով եղել է Իրանի ՊՆ հետազոտական ​​կենտրոնի ղեկավարը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ձեզ համար ոչինչ չունենք այս կապակցությամբ», ասել է նա: Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ չեն պատասխանել ՏԱՍՍ-ի՝ մեկնաբանության խնդրանքին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում տեղադրել էր Ֆահրիզադեի սպանության վերաբերյալ սոցիալական ցանցի այլ օգտատերերի արած մի քանի գրառում: