ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․

431

Այս պահին ՀՀ իշխանությունների համար ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել քան գերիների վերադարձը և անհայտ կորածների որոնումը։

Եթե եռակողմ հայտարարության մեջ ազատագրված հողերի վերադարձի մասին հստակ ժամկետների են նշված, ապա ոչ մի պարզություն չկա, գերիների փոխանակման, անհետ կործաների որոնման և զոհվածների մարմիների հարազատներին հանձնելու մասով։

Արդեն խայտառակ, կապիտուլյացիոն պայամանգրի կնքումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում զոհվածների մարմինների փոխանակման հարցում, թույլ չի տալիս Կարմիր խաչի աշխատակիցների մուտքը իր կողմից զավթված տարածքներ։ Պարբերաբար տարածվում են տեսնյութեր հայ գերիների նկատմամբ իրականացված դաժանություննրի տեսարաներով, ինչը նպատակ է հետապնդում ցավ պատճառել հայ հանրությանը և ստորացնել նրան։

Այս ամենը արդեն իսկ եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, փաստորեն մեր թշնամին հրաժարվում է կատարել իր վրա վերցրած պարտավորությունները, չի պահպանում գերիների մասին ժնեվյան հայտնի կոնվենցիան, հետևաբար սա հիմք է տալիս հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է դադարեցնել Բերձորի շրջանի հանձնումը մինչը Ադրբեջանը իրական քայլեր չիրականացնի գերիների փոխանակման հարցում։

Հայ գերեվարված զինվորների շուրջ բանակցությունները պետք է դառնա առաջնային, չի կարող ոչինչ ավելի կարևոր լինել, քանի մեր տղաների օր առաջ վերադարձը տուն, դա շատ ավելի կարևոր է, քանի ազատագրված տարածքների հանձնումը մեր թշնամուն։