Համաճարակի իրական պատճառը՝ ըստ գերմանացի վիրուսաբանի

131

ZDF հեռուստաալիքի եթերում գերմանացի վիրուսաբան Ալեքսանդր Կեկուլեն նշել է SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի պատճառը:

Նրա խոսքերով, այժմ մարդկությունն առավել հաճախ հանդիպում է SARS-CoV-2 մուտացիայի ենթարկված տարատեսակին։ Այն հանդիպում է հիվանդների 99%-ի մոտ:

Ըստ մասնագետի, վիրուսի S-սպիտակուցի փոփոխություններ տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսում, որտեղից էլ COVID-19-ը սկսել է տարածվել դեպի Եվրոպա և այլ երկրներ: Ըստ նրա, այս մուտացիան կորոնավիրուսն ավելի վարակիչ է դարձնում: