Թրամփն անվանել է այն պայմանը, որի դեպքում կլքի Սպիտակ տունը

50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհեռանա Սպիտակ տնից, եթե ընտրողները դեկտեմբերի 14-ին քվեարկեն նրա մրցակից Ջո Բայդենի օգտին: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Իհարկե, ես կհեռանամ: Այնուամենայնիվ, ընտրողների նման քվեարկությունը կլինի նրանց մեծ սխալը»,  Российская Газета-ն մեջբերում է ամերիկացի առաջնորդի խոսքերը։