Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին

139


Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երեկ ընդունած որոշումը միջազգային ամենահիմնարար նորմերը՝ օրինականությունն ու արդարադատությունը հանուն ներքաղաքական մտադրությունների անտեսելու օրինակ է: Իսկ որոշման մեջ Թուրքիայի վերաբերյալ շարադրված անհիմն պնդումներն ամբողջովին մերժում ենք: Ֆրանսիայի Սենատի այս որոշումը ցույց է տալիս, թե ինչու համնախագահների կողմից (որոնք պետք է անկողմակալ լինեին) իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները մինչև այսօր խնդրին լուծում չեն տվել:

Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հնչել է մտահոգություն այն առումով վերջին շրջանում Ֆրանսիան հաճախակի կենտրոնանում Թուրքիայի վրա։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ֆրանսիայի կողմից «Թուրքիայի՝ տարածաշրջանում արդարությունն ու օրինականությունը պաշտպանող սկզբունքային դիրքորոշումն ընդունելը և Թուրքիայի վերաբերյալ նաև պատմական առումով ծայրաստիճան սխալ հղումներից հրաժարվելը» կարևոր անհրաժեշտություն է փոխադարձ լավ հարաբերությունների տեսանկյունից:

Իսկ վերջում վերջում հույս է հայտնվում, որ Ֆրանսիան այսուհետև տարածաշրջանի կայունության հաստատման համար «կառուցողական» դիրքորոշում կորդեգրի, ապա նաև նշվում, որ Թուրքիան պատրաստ է Արցախի խնդրի լուծման հարցում աշխատել Ֆրանսիայի հետ, ինչպես աշխատում է մյուս գործընկերների հետ:

Ermenihaber.am