Թուրքիայի ՆԳ նախարար․ «Ավարտվել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 832 կմ հատվածը»

52

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ  ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ 

Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի աշխատանքները մեկնարկել էին 2015թ․։ Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 837 կմ երկարություն:

Անվտանգության պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ լայնությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: 

Ermenihaber.am