Թեհրանը «իսրայելական հետք» է գտել իրանցի միջուկային գիտնականի սպանության մեջ

73

Միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի (նա Իրանի նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական ​​կենտրոնի ղեկավարն էր) սպանությունը Twitter-ում մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը․

«Դա վախկոտություն է՝ Իսրայելի մասնակցության ուժեղ ցուցումներով, որը խոսում է հանցագործների հուսահատ ռազմատենչության մասին», ասել է նա:

Ըստ Զարիֆի, «միջազգային հանրությունը և հատկապես ԵՄ-ն պետք է վերջ տան իրենց երկակի ստանդարտներին և դատապարտեն պետական ​​ահաբեկչության այս գործողությունը»: