Նոյեմբերի 28-ին, ժամը 14:00-ին բողոքի ակցիա՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

134

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ.

 «Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի,  կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին եւ ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28-ին,  ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների  որպես բողոքի ակցիա հավաքվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Քանի որ Հայաստանը չունի իշխանություն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

  1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատել հայ գերիներին
  2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
  3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին

Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։

Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային,  կիսվեք ձեր ՖԲ էջերում։

«Առանց միջազգային հանրության կողմից պատժամիջոցների կիրառման այդ ռեժիմների չարագուշակ պահվածքը շարունակվելու է անպատիժ մնալ․․․»։