Մոսկվան պատրաստ է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներին

60

Ռուսաստանի մայրաքաղաքը պատրաստ է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել զանգվածաբար պատվաստվելու COVID-19-ի դեմ, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Մենք պատրաստ ենք զանգվածային պատվաստումների, պատրաստել ենք պատվաստումների շուրջ 300 կետեր՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, սառնարաններով և այլն, ինչպես նաև անհրաժեշտ կադրերով: Ստեղծվել է պատվաստումների անվճար գրանցման համար տեղեկատվական էլեկտրոնային համակարգ», ասել է քաղաքապետը Россия 24-ին։