Եվրոխորհրդարանն այսօր կարող է ընդունել բանաձև, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

170

Եվրոխորհրդարանն այսօր կարող է բանաձև ընդունել, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին ու խորհրդարանականներին:

Ըստ նրանց, առաջին հերթին Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը կողմ են հանդես եկել պատժամիջոցներ կիրառելուն, իսկ Գերմանիան կարող է պատրաստ լինել նրանց միանալ վերջին միջադեպի պատճառով, որի ընթացքում Թուրքիան խանգարեց Բունդեսվերին ստուգելու կասկածելի թուրքական նավը «Իրինի» գործողության շրջանակներում:

Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման հարցը կքննարկվի դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ: