Արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է թուրքերին ու ռուսներին

76

«Այսօր Արցախում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ Արցախի իշխանությունից որեւէ մեկը կայացվող որոշումների վրա որեւէ ազդեցություն չունեն: Այնտեղ իշխում են ռուսներն ու թուրքերը: Նրանք են միմյանց հետ պայմանավորվում սահմանները որտեղով անցկացնեն, հայկական որ գյուղից ինչքան պոկեն: Արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է նրանց»,- ֆեյսբուքյան գրառում է արել «Հետքի» խմբագիր, արցախյան պատերազմի վավերագրող  Էդիկ Բաղդասարյանը։