Moderna-ի պատվաստանյութի մասը կարտադրվի Ֆրանսիայում

63

Recipharm դեղագործական ընկերությունն ու ամերիկյան Moderna-ն ստորագրել են նամակ, համաձայն որի Ֆրանսիայում կարտադրվի Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի մի մասը, հայտնում է Reuters-ը:

Recipharm-ը Ֆրանսիայի տարածքում ունի չորս գործարան: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում: