Ֆրանսիայի արտգործնախարար․ «Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի»

69


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում  կայունություն հաստատելու համար։

«Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2, 3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր», –  ասել է Դրիանը՝ հավելելով,  որ կան մի շարք պարզ քայլեր, որոնք Էրդողանը պիտի ձեռնարկի միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և Լիբիայում։

Նա Թուրքիային մեղադրել է ծավալապաշտական գործողություններ իրականացնելու մեջ՝ մատնաշնելով Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցող իրադարաձությունները։

«Դե ֆակտո Թուրքիան արգրեսիա է իրականացնում երկու երկրի դեմ»,- շեշտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։

Ermenihaber.am