Օնիկ Գասպարյանն իջեւանցի է, պետք է բարձր լինի, Գրիգորի Խաչատուրվը Յուրի Խաչատուրովի որդին է, պետք է նեղեն. Բագրատյան

92

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որը նախորդել է Օնիկ Գասպարյանին, որն իր հերթին ձախողեց ամբողջ պատերազմը, մի դատարկ գործիչ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Պատերազմի համար մեկ պատասխանատուն ԶՈՒ ԳՇ պետն է: Արտակ Դավթյանը ցրում է մոբիլիզացիոն ռեսուրսի զորամասերը: Ընդհանրապես, երբ պատերազմ է սկսվում, մեր զորքը քիչ է, մոբ ենք հրավիրում: Այդ մարդիկ գնում են այն զորամաս, որտեղ կա տեխնիկա, կա սպայական անձնակազմ: Սրանք զորամասեր են, որտեղ զինվոր չկա, բայց զորամասը կա: Իրենք վերացրել են այդ զորամասերը, դրա համար, երբ հիմա կանչում են մոբը, պարզվում է՝ սպա չկա: Գալիս է Օնիկ Գասպարյանը ու չի ուղղում Արտակ Դավթյանի սխալը: Բա Փաշինյանը չի կանչում ասի՝ Արտակ, էս ինչ եք արել, բա որ պատերազմ եղավ, ինչ ենք անելու:

Մենք առաջին արցախյան պատերազմում ֆիդայիներին հանեցինք, կանոնավոր բանակ մտցրեցինք, էս մարդը ջոկատներ է կազմում: Պատերազմում ի՞նչ ջոկատ, պատերազմում գոյություն ունեն զորամասեր: Բա տենց տգետ մարդն իրավունք ունի պետություն ղեկավարի՞»,-հայտարարեց Բագրատյանը:

«Հաջորդ պատերազմական սխալներն են. Օնիկ Գասպարյանն իջեւանցի է, ինքը պետք է բարձր լինի, Գրիգորի Խաչատուրվը Յուրի Խաչատուրովի որդին է, իրեն պետք է նեղեն: Սրանք գժական, կիսահիվանդագին մոտեցումներ են»,-ընդգծեց նա: