Սի Ցզինպինը շնորհավորել է Բայդենին

71

ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինն այսօր շնորհավորել է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ ​​նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը վկայակոչելով:

Սի Ցզինպինը հեռագրով է ուղարկել իր շնորհավորանքները:
«Հուսով եմ, որ ապագայում Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց երկկողմ հարաբերություններում տարաձայնություններ ու հակասություններ չեն ունենա», ասել է նա։