Պեգով. Արցախում սադրանքներն անխուսափելի են

69

սադրանքներն անխուսափելի են՝ հաշվի առնելով այն, որ ի դեմս «սիրիացի մորուքավորների» կոնտինգենտը, որն այսօր հայտնվել է Ադրբեջանում, կռվում է Սիրիայում ռուսական բանակի դեմ արդեն 5 տարի: Այս մասին այսօր Մոսկվա-Երեւան տեսակամրջի ժամանակ հայտարարեց WarGonzo նախագծի հեղինակ, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Եթե նրանք Սիրիայում մինչ օրս պայթեցնում են ռուսական շարասյուններ թուրքերի հետ համատեղ պարեկության ժամանակ, ապա դժվար է հավատալ, որ այդ նույն զինյալներն Արցախում իրենց այլ կերպ կրդսեւորեն»,-հավելեց նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Արցախի պաշտպանության բանակի դաշնակցային պայմանագիրն իրական ուժ ունի, ՊԲ-ն իր գործողությունները կհամակարգի խաղաղապահների հետ եւ չի անի մի բան, ինչը կարող է նրանց զրկել մանդատից:

«Հայկական կողմի համար քաղաքական իրավիճակի փոփոխության տեսանկյունից ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի նոր սերնդի ռազմական էլիտան, եւ ինչպես կարող է այն կոնսոլիդցվել եւ պատրաստվել: Ինչ վերաբերում է արցախցիներին, ապա այդ պատերազմում բազմիցս դարձել եմ նրանց ուժի եւ հերոսության վկան»,-նշեց Պեգովը:

Նրա համոզմամբ՝ նման պատերազմում նա դեռ չէր հայտնվել:

«Այդ պատերազմն աննախադեպ էր, այդ թվում շփման գծի ուղղությամբ հարվածներից զատ բնակավայրերի ուղղությամբ հարվածների հասցման տեսանկյունից: Չի կարելի համեմատել Դոնբասի հետ: Առաջնագծում հայկական կողմից աշխատելու իմ ընտրությունը կապված է նրա հետ, որ ես եղել եմ Արցախում այդ պատերազմի ակտիվ փուլի սկսվելուց առաջ եւ միշտ մասնագիտական հետաքրքրություն եմ ցուցաբերել չճանաչված հանրապետությունների հանդեպ: Բացի այդ, ադրբեջանական տարածք մուտքն ինձ համար փակ է, եւ, բնականաբար, երբ պատերազմը սկսվեց, ժամանակ չկար բանակցություններ վարելու համար: Ընտրությունը կապված է եղել նաեւ նրա հետ, որ ադրբեջանական կողմից առաջնագիծ հասանելիությունը փաստացի փակ էր: Բացառություն էին կազմում մի քանի ԶԼՄ-ներ: Իմ ընտրությունը կատարվել է ոչ այնքան անձնական դիրքորոշումից, որքան Բաքվի դիրքորոշումից ելնելով»,-ընդգծեց Պեգովը:

Նա հավելեց, որ հայկական կողմը թերագնահատել է հակառակորդի՝ առաջին հերթին տեխնիկական հնարավորությունները:

«Պատերազմը հաղթել են օդում: Բացի այդ, գաղտնիք չէ, որ առանձին փուլերում տեղի է ունեցել ՀՕՊ միջոցների տեղակայման մասին տվյալների արտահոսք, որոնք փաստացի ոչնչացվել են պատերազմի առաջին օրերին: Անձնուրացության մասով ՊԲ-ի անձնակազմին ուղղված որեւէ հարց չի կարող լինել»,-եզրափակեց նա:     

News.am