Միջնադարից ի վեր առաջին անգամ. Առավել հազվագյուտ աստղագիտական ​​երեւույթ է կանխատեսվել

77

Ռայսի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ դեկտեմբերի 21-ին մայրամուտից հետո Յուպիտերն ու Սատուրնը միջնադարի ժամանակներից ի վեր առաջին անգամ գիշերային երկնքում միմյանցից առավել մոտ հեռավորության վրա կհայտնվեն, ասվում է Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Ռայսի համալսարանի աստղագետը պարզաբանել է, որ այս երկու մոլորակների մոտենալը բավականին հազվագյուտ երեւույթ է եւ պատահում է մոտ 20 տարին մեկ անգամ, սակայն այս տարվա աստղագիտական ​​ֆենոմենը հատկապես ուշագրավ է:

«Գիշերային երկնքում տեսանելի այս օբյեկտների ավելի մոտ գտնվելը տեսնելու համար դուք ստիպված կլինեք վերադառնալ 1226 թվականի մարտի 4-ի արեւածագին»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիտնականը պարզաբանել է նաեւ, որ եթե եղանակը թույլ տա, իրադարձությանը կարելի է հետեւել Երկրի ցանկացած մասից` չնայած դրա համար լավագույն պայմանները կլինեն հասարակածի մոտակայքում:

news.am