Հաստատվել է կորոնավիրուսի 1563 նոր դեպք, մահվան դեպքերը 38 են

64

Հայաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129085 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 494568 վերջին մեկ օրում` 4198 նոր թեստավորում:

Այս պահին բուժվում է 25619 պացիենտ. մեկ օրում նվազել է 450-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 100913 անձ` վերջին մեկ օրում 1969 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է: