Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան.

91

Մեր զինվորը թուրք չի տեսել, «Բայրաքթար» է տեսել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ասում են, որ «Բայրաքթարները» ոչնչացնում էին, մի երկու ժամ հետո նոր իրենց զորքը գալիս էր:

Հարավում տեղանքը հարթ է, ԱԹՍ-ներն աշխատում են: Մարտակերտում, Ասկերանում հաջողություն չունեցան, որովհետեւ տեղանքը լեռնային է, իսկ Քարվաճառում նույնիսկ մենք հաջողություն ունեցանք, մեր տղաները մի պահ նույնիսկ մտան Շահումյանի շրջան: Հարավում տեղանքը հարթ եւ եւ գոյություն ունեն Զանգելանի ոսկու հանքերը, մոտ 40 մլրդ դոլարի ոսկու պաշար:

Նախ, հրավային կորպուսը պետք է ավելի ուժեղ լիներ: Հարավային կորպուսի հրամանատարն ասում է՝ հետ քաշվեմ լեռները, այնտեղ ամրացնեմ, որ Հադրութը չտանք: Հրաման է ստանում հակագրոհել եւ ոչնչացնել թշնամուն: Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել: Անասուն պետք է լինես նման հրաման տալու համար»,-ընդգծեց Բագրատյանը:

News.am