Թուրքիան տասը ամսվա ընթացքում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70%-ը

150

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Թուրքիայում օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2020-ի առաջին տասն ամիսներին կրճատվել է 72,5%-ով: Այս մասին գրում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը:

Այսպիսով, այս տարի Թուրքիայի առողջարաններ է այցելել ընդամենը 11,2 միլիոն օտարերկրացի, մինչդեռ 2019-ին երկրում հանգստացել է ավելի քան 52 միլիոն մարդ:

Այն զբոսաշրջիկները, ովքեր, չնայած համաճարակին, այնուամենայնիվ, հանրապետություն այցելել են, 2020-ին ամենից հաճախ ուղևորվել են Ստամբուլ (37%):

Անթալիան գրավել է երկրորդ տեղը, այնտեղ հանգստացել է զբոսաշրջիկների 28%-ը: