Դեռ հայտնի չէ՝ Բերձորը հայերի՞, թե ադրբեջանցիների վերահսկողության տակ է

103

Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ,որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։

Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել», որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի։