Բժիշկը նկարագրեց COVID-19-ի ընթացքը պատվաստումից հետո

51

“Ոչ մի պատվաստում 100% -ով չի ապահովում, որ մարդը չի վարակվի”, ինֆեկցիոնիստ և պատվաստանյութերի մասնագետ Եվգենի Տիմակովի խոսքերն է հաղորդում gazeta.ru-ն:

«Պատվաստումն արվում է նրա համար, որ երբ մարդը վարակվի, արդեն լինեն ինմունային զորքեր՝ պատրաստ պաշտպանելու, այլ ոչ թե ձևավորվեն 5-7 օրվա ընթացքում, մինչ վարակը բազմանում է», ասում է ինֆեկցիոնիստը:

Այսպիսով, վարակի գործընթացը կարող է սկսվել, բայց բարդություններ չեն լինի, և վարակը կանցնի մեղմ ու ասիմպտոմատիկ կերպով: