Բայդենը խոստացավ, որ իր նախագահությունը չի լինի Օբամայի «երրորդ ժամկետը»

106

NBC-ին տված հարցազրույցում Ջո Բայդենը վստահեցրել է, որ իր իշխանությունը չի դառնա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «երրորդ ժամկետը»:

«Սա Օբամայի երրորդ ժամկետը չէ, քանի որ մեզ բոլորովին այլ աշխարհ է սպասվում, քան Օբամայի և Բայդենի վարչակազմի ժամանակ», ասել է քաղաքական գործիչը:

Բայդենը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փոխել է լանդշաֆտը»: Նրա խոսքերով՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի պատճառով երկիրը մնացել է «միայնակ»: