Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:
Լեգենդար Ավոն 1991-ին մեկնում է Հյուսիսային Արցախ, մասնակցում Էրքեջի, Բուզ-լուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:
Վերադառնալով Երևանհավաքում է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին, կրկին մեկնում Շահումյան
Ղարաչինար գյուղ: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը:
1992-ին Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվում է Մարտունու բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ Մարտունին դառնում է անառիկ բերդ, որն իր անունով էլ կոչվում Մոնթեաբերդ: