ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են ահաբեկչություններ Մոսկվայի մարզում, որոնք պատրաստել էին «Իսլամական պետություն» բջիջի անդամները: Այս մասին այսօր հաղորդվել է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերել և առգրավել են ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր», ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վլադիմիրի մարզի իրավապահ մարմինները բերման են ենթարկել բջջի անդամներից մեկին՝ ծնունդով Կենտրոնական Ասիայից: