Ֆեյքիզմ

83

 «Հուսով եմ, որ բոլորը հիշում են վարչապետի «խորիմաստ» միտքն, առ այն, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է։Իհարկե, այս «դարակազմիկ» միտքը շատերի կողմից ծափահարության արժանացավ։ Իսկապես, ի՞նչ լիբերալիզմ, կոմունիզմ,սոցիալիզմ,սոցիալ-դեմոկրատիա, պահպանողականություն, ազգայնություն, քրիստոնեություն և այլ , այսպես կոչված գաղափարախոսություններ։ Չէ՞ որ մենք ունենք ժողովրդի, լեգիտիմ, օրինական, «հպարտ» իշխանություն»,- գրել է րավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա կարծիքով՝ իրականում որևէ իշխանություն չի կարող զերծ լինել «իզմ»-երից։ «Նույնը վերաբերում էր և  իմքայլական վարչապետի իշխանությանը։ Այն ստեղծվեց և ամրապնդվեց, ապրիլյան պատերազմի հերոս Աբաջյանի կեղծ պապիկի կերպարով, շարունակվեց կեղծ «ոստիկան» Աշոտի, կեղծ տատիկով, արյունի կաթիլով կեղծ վիրակապով, Ծիծեռնակաբերդ այցելող կեղծ պապիկով, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկով։ Սուտն ու կեղծիքը տարածվել են համացանցով, ողջ պատերազմն է դրանցով ուղեկցվել։ Եվ այս ողջ 2,5 տարիների ընթացքում մեր հանրությունը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց ցավոք ծափահարել դրանց։Եվ, ի՞նչ, կարծում եք սա գաղափարախոսություն չի՞, «իզմ» չի՞։ Այո , սա գաղափարախոսություն է, հստակ «իզմով» , և այդ «իզմ»-ը կոչվում է՝ ՖԵՅՔԻԶՄ։ Ահա  «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը»,- վերլուծել է իրավապաշտպանը։