Փաշինյանը ոչ մի իզմերի չի հավատում, բացի իշխանությունից ու փիառից․ Հայկ Բալանյան

102

Ինչ է ստացվում:

1. Փաշինյանը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո գիտեր դեռ հունիսին, որ հաղթել չենք կարող:

2. Թուրքիան անընդհատ հայտարարում էր իր կարմիր գծերի մասին, որից հետո ինքը մտնելու է պատերազմի մեջ:Արդյունքում Հայաստանը.-իր Էլբրուսները (СКАД) ու Точка-У տանում էր Քարվաճառի շրջան (որտեղ և ի վերջո մեր ունեցածի մի մասը խոցեցին), որ այնտեղից հարվածի, ռուսների ՀՈՊ-ով պաշտպանված ՀՀ տարածքի խորքից չէր հարվածում:

-այդպես էլ չհարվածեցին ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտի՝ խողովակաշարար, երկաթուղի, կամուրջներ,

-պատերազմի ամբողջ ընթացքում վարեց շատ տարօրինակ պատերազմ և դիվանագիտություն գտնվելով Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գծված նեղ միջանցքի շրջանակում:

3.Ռուսաստանը բացի Լավրովի պլանից պատերազմից առաջ և ամբողջ պատերազմի ընթացքում այլ բան Հայաստանին չի առաջարկել:

Փաշինյանը ինքը հայտարարեց Մյունխենյան երկրորդ համաձայնության մասին: Այսինք, Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակի համար դաշնակից չունենք, իսկ յուրաքանչյուր առաջխաղացման դեպքում Թուրքիան միջամտելու է պատերազմին, ինչը ռուսները թույլ տալ չեն ուզում, հետևաբար կկտրեն մեր մատակարարումը հենց գնանք առաջ, ու կտան զենք միայն պաշտպանվելու համար:

Ստացվում է, որ այն որ մենք չենք հաղթելու արդեն իսկ պարզ էր, սակայն Փաշինյանը պատերազմի սկզբի ավելի բարենպաստ պայմաններով ռուսական առաջարկներին միևնույն է չհամաձայնվեց:

Խնդիրը բնավ ոչմիթիազականությունությունը չի, ինչպես առիթից օգտվելով պնդում է Լևոն Զուրաբյանը: Փաշինյանը նույնքան ոչ մի թիզական է, ինչքանով լիբերալ, դեմոկրատ, մարքսիստ, տրոցկիստ, պահպանողական, սոցիալիստ ու արևմտամետ է: Ոչ մի իզմերի չի հավատում, բացի իշխանությունից ու փիառից:

Խնդիրը ավելի պարզ է. իշխանություն պահելը: Եթե առաջին օրերին Փաշինյանը գնար ռուսական առաջարկներին, ապա այն ոգևորության ֆոնին, որ կար ժողովրդի մեջ՝ չէր հասկացվելու:

Պատկերացրեք, բանակը կա, դիրքերը պահում են ու հանկարծ 5 շրջան առանց կարգավիճակի հանձնում է: Հետևաբար ժողովդրին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունը ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» արդեն Նիկոլին:

Այդ իսկ պատճառով կամավորականների, որպես ամենապասիոնար հատվածի և խաղաղության գլխավոր խոչընդոտի հարցը, դառավ իշխանության պահպանման խնդիր: Թե բա ով համաձայն չի, թող գնա ու էլ մեծի մասամբ հետ չի գա, կամ այդ դժոխքը տեսնելով՝ կընդունի արդեն Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր պայմանագիրը ու հակառակորդից կդառնա դաշնակից:

Պլանը պարզ էր: Հինգ շրջանը մեկ է տալիս ենք, բայց չի մարսվի: Իսկ ըսենց մարսվելու շանսերը կմեծանան, ընթացքում կբանակցենք, էլի կտանք, բայց արդեն պատերազմով, ոչ թե Նիկոլը չուզեց կռվել, վախեցավ, ծախեց, այլ «դավաճանները» սարքեցին: Այդ իսկ պատճառով գեբելսյան տեղեկատվական պատերազմ վարեց սեփական ժողովրդի դեմ, որ հավատացնի, որ ինքը ամեն ինչ անում է, իսկ տեղերից եկող լուրերը դավաճանների արածն է:

Մեսիջն էր. ինքը կռվող է, թշնամուն իր իմաստուն ղեկավարությամբ ընտիր ջարդում ենք, դե բայց լրիվ չենք կարողանում, իր մեղքը չի, դավաճաններինն է, փախնողներինն է, ուրիշների մեղքն է: Նաև լուրեր են պտտվում, որ ռազմական ու քաղաքական օգնության դիմաց հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման պահանջ էր դրվել ռուսների կողմից, ինչին ինքը ոչ մի ձև չէր կարող գնալ:

Այն որ հետագայում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ ու մեր պարտությունների ֆոնոն Ադրբեջանը անընդհատ պիտի ախորժակը մեծացնի՝ չէր հաշվել: Չէր հաշվել կատաստրոֆիկ զոհերը ու տեխնիկայի ահռելի կորուստը, հարավում ճակատի փլուզումը:

Չէր հաշվել, որ հինգ շրջան պահանջը դառնալու է յոթ, հետո Հադրութ, իսկ հետո նաև Շուշի: Ինչպես նաև չէր հաշվել, որ աթոռին կառճելը դարձնելու է իրան Ռուսաստանի գերին, նաև չի հաշվել, որ ինչ էլ անի՝ միևնույն է լքելու է աթոռը, չի կարող մնալ: Վստահ էր, որ ոգևորության ալիքը շուտ կիջնի և բողոքի ալիք չի լինի, ու արագ կընդունեն իր խաղաղության գնալու համաձայնությունը:

Մնացածը բանակի սխրագործություններով, սև փիառով ու նախկինների վերադարձի սպառնալիքով կսարքի: Իսկ հետո նույնիսկ Լավրովյան պլանի առաջին տարբերակի համար արդեն ուշ էր..

Հինգ հազար մարդ պարկեցրեց, որ մնա իշխանության ու դեռ մտածում է, որ Մոսկվային հլու-հնազանդ ծառայելով՝ կմնա աթոռին: Շատ է սիրում լավ ուտել-խմել, խոսալ ու կամֆորտով վայելել կյանքը, առանց դրա այլևս իրան չի պատկերացնում:

Չգիտեմ, գիշերը հանգիստ է քնում, թե ոչ:

Աղբյուրը- Հայակ Բալանյանի ՖԲ էջից