ՌԴ-ն ու ԵՄ-ն տվյալներ են փոխանակում «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ

72

Ռուսաստանն ու Եվրոմիությունը ներկայումս տեղեկատվություն են փոխանակում ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք տեսնում ենք տեղեկատվության անընդհատ փոխանակում Եվրոմիության և Ռուսաստանի Դաշնության միջև այս թեմայի շուրջ, և այժմ այդ գործընթացն արագացել է շնորհիվ հաջող ֆորումների, որին մասնակցել է ՌԴ Առողջապահության նախարարությունը», – ասաց Քլյուգեն: