Ռազմական դրությունը վերացնելու կամ չվերացնելու հարցը կախված է ռազմաճակատի իրավիճակից

89

 «Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում ինչ դրություն է։

Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Կմասնակցի՞  «Իմ քայլը» խմբակցությունն այդ  նիստին, Եղոյան ասել է,  որ դա կախված է բանակի տված ազդակներից։