Պենտագոնը պատրաստակամություն հայտնեց գործողություն սկսել Բայդենին իշխանության փոխանցման շրջանակներում

62

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության հայտարարության համաձայն, Պենտագոնը սկսում է միջոցառումներ իրականացնել նոր վարչակազմին իշխանության փոխանցման շրջանակներում:

Գերատեսչությունը ծանուցագիր է ստացել ԱՄՆ վարչակազմի ընդհանուր գործերի գրասենյակի ղեկավար Էմիլի Մերֆիի այն որոշման մասին, որ Բայդենի թիմին հասանելի դառնան «որոշակի ռեսուրսներ և ծառայություններ»: