Շտրեյկբրեխերության նուրբ արվեստը…

140

Շտրեյկբրեխերության նուրբ արվեստը…

Աներկբա է, որ ԿԳՄՍ նախարարից պետք էր ազատվել: Կասկածելի արժեքային համակարգով ու կոմպետենտություններով մեկն էր: Բայց միթե՞ նա կամ Բաթոյանն էին էր մեր ռազմաքաղաքական պարտության հիմնական պատասխանատուները: Մերձավորներին «փուռը տալով» նիկոլը, մի կողմից, փորձում է պատասխանատվությունն իր վրայից ցրել, իսկ մյուս կողմից՝ իր և իր կառավարության կենսունակության իմիտացիա ստեղծել: Դրա կառավարությունում դեռևս աշխատող «հավատարիմներ», իմացեք, որ հերթը ձերն է, դուք դրան կրծքով եք պաշտպանում, իսկ դա ձեզ «կխուրդի» մի քանի օր ավել կառավարական առանձնատունը վայելելու համար:

Իսկ նոր նախարարի մասին կարող եմ ընդամենը մի բան ասել. ԵՊՀ գիտխորհրդի այն մի քանի անդամներից էր, որ կառավարության հրաժարականը պահանջող որոշմանը դեմ էին քվեարկել: Շտրեյկբրեխերության նուրբ արվեստը…

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ