Շատ կարևոր մշակութային միջոցառում պետք է լինի հեղափոխության թանգարանի բացումը․ Հրաչ Բարխուդարյան

181

Շատ կարևոր մշակութային միջոցառում պիտի լինի, այն է՝ հեղափոխության թանգարանի բացումը։ Դպրոցականներին պետք ա պարտադիր բերել էդ թանգարան։ Առհասարակ յուրաքանյուր հայի արժի բերել ու ցույց տալ, թե մասսայական պսիխոզը, անվերապահ աջակցությունը ինչ արտահայտման միջոցներ ու ինչ հետևանքներ է ունեցել 2018-2020 թվականներին։

Նմանատիպ հազարավոր նմուշների հետ միասին կդրվեն վիդեոներ, որտեղ օրինակ վարչապետը կոչ էր անում դատարանների դռներ փակել։ Կոչին հետևածների ու դատարանի դռները փակածների վիդեոները կդրվեն։

Կհիշենք, որ «օրինական երկիր ունենալու համար պայքարողների» մեծ մասը կամ լռում էին, կամ աջակցում։ Իրանց կարճ խելքով մտածում էին դա հետևանքներ չի ունենալու։

Էն ԱԺ պատգամավորի ռեպլիկը կդնենք, որ նիստի ժամանակ հայտարարեց․ «Պարոն Փաշինյան, մենք ձեզ այնքան ենք սիրում ու վստահում, որ ինչ էլ ասեք աջակցելու ենք»։ Թանգարանի վերջում էլ կդնենք Արցախի հանրապետության արդեն հանված «Բարի Գալուստ Ազատ Անկախ Արցախ» ցուցանակը, որ տեսնեն էս 2018 թվից սկսված աղանդի գործունեության հետևանքները։

Կարելի է մի հատ էլ հեղափոխական թողնել թանգարանում։

Աղբյուր՝ Հրաչ Բարխուդարյան